Not what #MUFC fans want to see — Henrikh Mkhitaryan forced off injured while playing for Armenia pic.twitter.com/EwYMlO7wpT
— Bleacher Report UK (@br_uk) August 31, 2016
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին, հայտնում է ՀՖՖ կայքը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բուժզննում է անցել չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ, որի ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից 10 օր: Նա վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Կոպենհագեն, որտեղի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա դանիացիների դեմ ընտրական խաղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում