ԱԱ-2018. Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դանիայի հավաքականի դեմ խաղին

01:05   3 սեպտեմբերի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բուժզննում է անցել չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ, որի ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից 10 օր: Նա վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Կոպենհագեն, որտեղի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա դանիացիների դեմ ընտրական խաղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։