21:05  ,  31 օգոստոսի, 2016

Մարկոս Ալոնսոն տեղափոխվեց «Չելսի»

«Ֆիորենտինայի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 27 միլիոն եվրո: Ալոնսոն 2013-ին անգլիական «Բոլթոնից» էր տեղափոխվել «Ֆիորենտինա»: Նա Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում