23:15  ,  30 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը տեղափոխվեց «Հալ Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուիլյամ Քինը կարիերան կշարունակի «Հալ Սիթիում»: 23-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր: Անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է:

Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանում Ուիլյամ Քինը խաղադաշտում անցկացրել է չորս րոպե՝ փոխարինման դուրս գալով «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (2:1): Այս մրցաշրջանում Քինը խաղաժամանակ չի ստացել:

Անգլիայի ընթացիկ առաջնության երեք տուրից հետո «Հալ Սիթին» 6 միավորով 5-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում