21:47  ,  30 օգոստոսի, 2016

«Վալենսիան» վարձակալեց «Բարսելոնայի» հարձակվողին

«Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ Հադադին ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Վալենսիայում», որը մեկ տարով վարձակալել է Իսպանիայի հավաքականի խաղացողին: «Վալենսիան» հաջորդ ամռանը կունենա Մունիրի տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունք: Նոր թիմում Մունիրը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

«Բարսելոնայում» անցկացրած 45 հանդիպումներում 20-ամյա Մունիրը խփել է 10 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Բարսելոնան» գնել էր «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում