00:23  ,  27 օգոստոսի, 2016

«Բավարիան» հաղթեց՝ 6:0, Լեւանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ

Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը: Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը սկսեց տպավորիչ հաղթանակով՝ տանը 6:0 հաշվով առավելության հասնելով Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: Երեք գոլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: 

«Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը թիմ է գլխավորում հինգ առաջատար եվրոպական առաջնություններում: Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում նրա ղեկավարած թիմերը դարձել են չեմպիոն:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6:0

Խաբի Ալոնսո, 9, Ռոբերտ Լեւանդովսկի, 13, 46, 77,11մ, Ֆիլիպ Լամ, 66, Ֆրանկ Ռիբերի, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում