22:06  ,  20 օգոստոսի, 2016

Պրիմերա. «Բարսելոնայի» հեքիաթային խաղը՝ 6:2

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տիտղոսի պաշտպանությունը սկսեց տպավորիչ խաղով: Պրիմերայի առաջին տուրում կատալոնական ակումբն ընդունեց «Բետիսին» եւ առավելության հասավ 6:2 հաշվով:

Անցած առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսն արդեն առաջին խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Երկու անգամ էլ աչքի ընկավ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսին: Մրցակցի դարպասը գրավեց նաեւ Արդա Թուրանը:

Հյուրերը Ռուբեն Կաստրոյի դուբլի շնորհիվ երկու անգամ ստիպեցին «Բարսելոնային» խաղը վերսկսել կենտրոնից:

Այս խաղը վերջինն էր «Բարսելոնայում» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի համար, որը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 21-ին կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 6:2

Արդա Թուրան, 6, Լիոնել Մեսի, 37, 57, Լուիս Սուարես, 42, 56, 82 - Ռուբեն Կաստրո, 21, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում