Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որն այժմ գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Kicker-ը։
Կատալոնացի մասնագետը «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին։ Դրանից հետո նա չի ընդհատել կապը Մյունխենի հետ։ Այդ քաղաքում ունի բնակարան եւ հաճախ է այցելում։
Գվարդիոլայի օրոք «Բավարիան» նվաճել է 7 տիտղոսը։
«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում