14:22  ,  6 մայիսի, 2024

Խուլեն Լոպետեգին կգլխավորի «Վեստ Հեմը»

Մադրիդի «Ռեալի», «Վուլվերհեմփթոնի», Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ամռանը կգլխավորի Լոնդոնի «Վեստ Հեմը», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

57-ամյա իսպանացի մասնագետը անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի 61-ամյա շոտլանդացի Դեւիդ Մոյեսին։

2023-ին «Վուլվերհեմփթոնից» հեռանալուց հետո Խուլեն Լոպետեգին չի զբաղվել մարզչական աշխատանքով։

Մարզչական կարիերայի ընթացքում Խուլեն Լոպետեգին գլխավորել է նաեւ «Ռայո Վալիեկանոն», «Պորտուն» եւ «Սեւիլիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում