00:25  ,  5 մայիսի, 2024

«Ժիրոնան» առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնային» 4:2 հաշվով հաղթելու շնորհիվ «Ժիրոնան» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Կատալոնական թիմը 74 միավորով երկրորդն է եւ ապահովել է տեղը Լա Լիգայի լավագույն քառյակում։ «Բարսելոնան» 73 միավորով երրորդն է։

Առաջնության ավարտից չորս տուր առաջ չեմպիոն է հռչակվել Մադրիդի «Ռեալը», որն ունի 87 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով