13:04  ,  5 մայիսի, 2024

Լա Լիգայի նորընծա չեմպիոնները (տեսանյութ)

Լա Լիգան ներկայացրել է Իսպանիայի նորընծա չեմպիոններին։ Մադրիդի «Ռեալը» 36-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։

Լա Լիգան առանձնացրել է նաեւ Արքայական ակումբում առաջին մրցաշրջանն անցկացնող 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի արդյունավետ եւ ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հուսալի խաղը։

Իսպանիայի եռակի չեմպիոններ դարձան բրազիլացի հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն, քառակի չեմպիոններ՝ Արքայական թիմի վետերաններ Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչն ու Դանի Կարվախալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում