15:12  ,  20 օգոստոսի, 2016

«Լիվերպուլը» 31 միլիոն եվրոյով վաճառեց Բենտեկեին

Լոնդոնյան «Քրիսթալ Փելասը» հայտարարել է Բելգիայի հավաքականի հարձակվող Կրիստիան Բենտեկեի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին: 25-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Լիվերպուլը» ստացավ 31 միլիոն եվրո: «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ սա ամենաթանկ տրանսֆերն է:

Անգլիայի անցած առաջնությունում Բենտեկեն «Լիվերպուլի» հետ անցկացրել է 29 հանդիպում, խփել է 9 գոլ:

Անցած ամռանը «Լիվերպուլը» Բենտեկեի համար «Աստոն Վիլային» վճարել էր 37 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում