00:07  ,  22 հուլիսի, 2016

Եվրոպայի լիգա. «Շիրակն» էլ դուրս մնաց պայքարից

Հայկական ֆուտբոլային թիմերն ավարտեցին մրցելույթը եվրագավաթային մրցաշարերում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» Սլովակիայի Տրնավա քաղաքում մրցեց «Սպարտակ» թիմի հետ: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չէր գրանցվել: Ընդմիջումից հետո դաշտի տերերը երկու անգամ գրավեցին Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Սպարտակ Տրնավա» (Սլովակիա) «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)

Իվան Շրանց, 57, Ռոբերտ Տամբե, 61

«Շիրակ». Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան (Աղվան Դավոյան, 76), Արտյոմ Միքայելյան, Ռումյան Հովսեփյան (Ղուկաս Պողոսյան, 65), Կոնան Կուակու, Սոլոմոն Ուդո, Գեւորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Մոհամեդ Կաբա, Դրիսա Դիարասուբա, Նեմանյա Ստոշկովիչ (Վիուլեն Այվազյան, 65):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով