«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության մասին:
Շվեդիայի հավաքականի նախկին ավագն անգլիական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:
34-ամյա ֆուտբոլիստը 2012-ին իտալական «Միլանից» էր տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը: ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչն անցկացրել է 180 խաղ եւ խփել 156 գոլ:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում