16:17  ,  24 հունիսի, 2016

29-ամյակը նշող Լիոնել Մեսի. Միշտ էլ ասել եմ, որ երջանիկ եմ «Բարսելոնայում»

Հունիսի 24-ին ծննդյան 29-րդ տարեդարձը նշող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է դեռ երկար տարիներ անցկացնել «Բարսելոնայում»:

«Միշտ էլ ասել եմ, որ երջանիկ եմ «Բարսելոնայում»: Եվ քանի դեռ ես ցանկալի խաղացող եմ կատալոնական ակումբում, կձգտեմ օգնել թիմին հասնել նոր նվաճումների: Եթե վնասվածքները չխանգարեն եւ հաջողությունը երես չթեքի ինձնից, ապա կձգտեմ «Բարսելոնայում» անցկացնել դեռ երկար տարիներ:

Հիմա ինձ ֆիզիկապես եւ հոգեբանորեն հրաշալի եմ զգում: Հսկայական հաճույք եմ ստանում խաղից»,- Լիոնել Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Հունիսի 25-ին կայանալիք եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Չիլիի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում