00:55  ,  6 մայիսի, 2016

Եվրոպայի լիգա. «Սեւիլիան» ու «Լիվերպուլը» եզրափակիչում են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Լիվերպուլը»:

Տիտղոսը պաշտպանող «Սեւիլիան» Իսպանիայում կայացած պատասխան խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Անգլիայում 3:0 հաշվով առավելության հասավ իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Վիլյառեալը»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սեւիլիա» - «Շախտյոր»՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 2:2)

Կեւին Գամեյրո, 9, 47, Ֆերեյրա Մարիանո, 59 - Էդուարդո, 44

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ»՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 0:1)

Բրունո Սորիանո, 7, ինքնագոլ, Դենիել Սթարիջ, 63, Ադամ Լալանա, 81

Հեռացում՝ Վիկտոր Ռուիս («Վիլյառեալ»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով