22:20  ,  2 մայիսի, 2016

Ռոնալդուն պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մայիսի 2-ին երկրորդ լիարժեք մարզումն է անցկացրել Արքայական թիմի կազմում վնասվածքից հետո: «Ռեալի» առաջատարը պատրաստ կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին, գրում է իսպանական Marca-ն:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Պորտուգալիայի հավաքականի ավագը բաց թողեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0:

Հարցականի տակ է «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասնակցությունը կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը: Բենզեման եւս վնասվածք ուներ: Նա չկարողացավ շարունակել Անգլիայում կայացած հանդիպումը՝ փոխարինվելով ընդմիջմանը: Մայիսի 2-ին Բենզեման մարզվել է անհատական ծրագրով:

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում