12:50  ,  4 փետրվարի, 2016

Ֆանտաստիկ Կարիի 51 միավորները հաղթական էին, Դյուրանտը՝ լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր կայացել են 11 խաղեր: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 134:121 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը վաստակել է 51 միավոր:

Լեբրոն Ջեյմսի 23 միավորները չեն օգնել փոխչեմպիոն «Քլիվլենդին», որը պարտվել է «Շառլոտին»՝ 106:97:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտի հաղթական նետումն «Օռլանդոյի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Շառլոտ» – «Քլիվլենդ»՝ 106:97 (23:23, 26:35, 33:17, 24:22)

«Ֆիլադելֆիա» – «Ատլանտա»՝ 86:124 (17:27, 25:31, 20:30, 24:36)

«Բոստոն» – «Դետրոյտ»՝ 102:95 (27:16, 29:20, 22:24, 24:35)

«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 100:114 (23:26, 20:36, 34:25, 23:27)

«Օկլահոմա» – «Օռլանդո»՝ 117:114 (32:32, 34:33, 30:29, 21:20)

«Դալաս» – «Մայամի»՝ 90:93 (21:21, 25:26, 19:27, 25:19)

«Սան Անտոնիո» – «Նոր Օրլեան»՝ 110:97 (30:27, 23:18, 30:34, 27:18)

«Յուտա» – «Դենվեր»՝ 85:81 (21:23, 19:23, 21:17, 24:18)

«Սակրամենտո» – «Չիկագո»՝ 102:107 (25:34, 32:26, 18:20, 27:27)

«Կլիպերս» – «Մինեսոտա»՝ 102:108 (27:27, 28:26, 19:23, 28:32)

«Վաշինգտոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 121:134 (28:43, 32:31, 32:29, 29:31)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում