09:44  ,  18 դեկտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլի արժեքը 550 հազար եվրո է

Sovsport-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը «տրանսֆերային արժեք - որակ» հարաբերակցությամբ՝ հաշվարկելով նրանց խփած յուրաքանչյուր գոլի գինը (տարեկան աշխատավարձը բաժանած 2015-ի ակումբների կազմում խփած գոլերի քանակով): Յուրօրինակ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են տարեկան առնվազն 1.5 միլիոն եվրո ստացող խաղացողները:

9-րդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 2015-ին մոսկովյան թիմում խփել է 4 գոլ: 28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 2.2 միլիոն եվրո: Ստածվում է, որ նրա խփած յուրաքանչյուր գոլի արժեքը 550 հազար եվրո է:

Ամենաարդյունավետը Մովսիսյանի ակումբակից, հոլանդացի Կուինսի Պրոմեսն է, որը ստանում է տարեկան 1.8 միլիոն եվրո եւ խփել է 18 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում