17:46  ,  11 դեկտեմբերի, 2015

Ռոնալդուն երեք ամիս խաղում է ծնկի վնասվածքով

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն երեք ամիս հանդես է գալիս ծնկի վնասվածքով, հաղորդում է Marca-ն։

30-ամյա ֆուտբոլիստի մոտ կրկնվել է անցած տարվա վնասվածքը։ Նշվում է, որ խնդիրները սկսվել են դեռ ամռանը, սակայն ֆուտբոլիստը կարողացել է հատուկ մարզումներով խուսափել տեւական բուժումից։

Ռոնալդուն շարունակում է հատուկ վարժություններ կատարել՝ վնասվածքը չխորացնելու համար։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Մալմյոյի» դարպասը խփած չորս գոլից հետո ֆուտբոլիստի հիացական ռեակցիան կապված է եղել նաեւ ծնկահոդում ցավեր չզգալու հետ, գրում է պարբերականը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 14 խաղում խփել է 10 գնդակ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում