22:51  ,  25 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ի տնային պարտությունը, Ակինֆեեւի ինքնագոլն ու հակառեկորդի շարունակությունը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը 0:2 հաշվով պարտվեց գերմանական «Վոլֆսբուրգին», որին հաղթանակ բերեց երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն: Առաջին գոլի դրվագում գերմանացի կիսապաշտպանին օգնեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, որի հաշվին գրանցվեց ինքնագոլ:

Ընդ որում՝ Ռուսաստանի հավաքականի դարպասապահը Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողեց 36-րդ խաղում անընդմեջ՝ թարմացնելով սեփական հակառեկորդը: Չեմպիոնների լիգայում 29-ամյա Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է 9 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Այս հաղթանակի շնորհիվ «Վոլֆսբուրգը» 9 միավորով գլխավորեց B խումբը, որի 4 միավոր ունեցող ԲԿՄԱ-ն զրկվեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Խմբի մյուս խաղում կհանդիպեն 7 միավոր ունեցող «Մանչեսթեր Յունայթեդն» ու ու 6 միավոր վաստակած հոլանդական ՊՍՎ-ն:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

B խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 0:2

Իգոր Ակինֆեեւ, 67 (ինքնագոլ), Անդրե Շյուրլե, 88

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 23:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում