17:06  ,  24 նոյեմբերի, 2015

ՖԻՖԱ-ի քննչական պալատը հորդորել է Պլատինիին ցմահ հեռացնել ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի քննչական պալատում Յոզեֆ Բլատերի եւ Միշել Պլատինիի գործերով քննչական միջոցառումները ղեկավարած իրավաբան Վանեսա Ալարդը հորդորել է ՈւԵՖԱ-ի նախագահ Պլատինիին ցմահ զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հաղորդում է dailymail-ը։

ՖԻՖԱ-ի Էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատը քննչական պալատից ստացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բլատերի եւ Պլատինիի նկատմամբ իրականացվող հետաքննության զեկույցները, ինչից հետո գործ է հարուցել նրանց դեմ։ Վճռի հրապարակումը սպասվում է դեկտեմբերին։

Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի անօրինական փոխանցում կատարելու մեջ։ Պաշտոնյաները նշում են, որ փոխանցումը պայմանագրով նախատեսված վճարում է Պլատինիի կատարած աշխատանքի համար։

Բլատերն ու Պլատինին հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում