Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերները Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի արժանացել են նաեւ անհատական մրցանակների:
Հրանտ Մելքումյանը լավագույն արդյունքն է գրանցել չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում: Նա 9 պարտիաներում վաստակել է 6.5 միավոր եւ արժանացել ոսկե մեդալի:
Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը 9 հնարավորից հավաքել է 6 միավոր եւ արծաթե մեդալ նվաճել առաջին խաղատախտակի վրա՝ զիջելով միայն ռումինացի Վիկտոր Բոլոգանին (9 հնարավորից 7 միավոր): Բրոնզե մեդալակիր է դարձել Գաբրիել Սարգսյանը, որը երկրորդ խաղատախտակի վրա անցկացրած 8 պարտիաներում վաստակել է 5.5 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը թիմային 13 միավորով գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին: Ռուսաստանի հավաքականը վաստակել էր 15 միավոր եւ 8 տարվա ընդմիջումից հետո դարձել Եվրոպայի չեմպիոն:
Կանանց Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնել էր 11-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում