16:20  ,  29 հոկտեմբերի, 2015

«Միդլսբրոյի» ֆանատները 11 մետրանոցի ժամանակ լազերային լույսով խանգարել են Ռունիին (ֆոտոշարք)

«Միդլսբրոյի» երկրպագուները ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ խանգարել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիին, որի վրիպել էր:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ հարվածի պահին ֆանատները լազերային լույս են գցել անգլիացի հարձակվողի դեմքին: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել այդ միջադեպի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփի ներկայացուցիչն Անգլիայի 20-ակի չեմպիոնին դուրս էր թողել պայքարից: Ընդ որում՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հետխաղյա 11 մետրանոցը դիպուկ էր իրացրել միայն բրազիլացի 19-ամյա հարձակվող Անդրես Պերեյրան, իսկ Ուեյն Ռունին, Մայքլ Կերիկն ու Էշլի Յանգը վրիպել էին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում