02:40  ,  29 հոկտեմբերի, 2015

Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց պայքարից

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը, որում պարտվեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Միդլսբրոյին»: Մանչեսթերում կայացած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին հյուրերը՝ 1:3:

«Մանչեսթեր Յունայթեդից» 11 մետրանոցը դիպուկ իրացրեց միայն բրազիլացի 19-ամյա հարձակվող Անդրես Պերեյրան, իսկ Ուեյն Ռունին, Մայքլ Կերիկն ու Էշլի Յանգը վրիպեցին:

Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել չէր հաջողվել նաեւ Լոնդոնի «Չելսիին» ու «Արսենալին»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 1:3)

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:1

Ուիլֆրիդ Բոնի, 22, Կեւին դե Բրույնե, 44, Կելեչի Իհեանաչո, 59, Յայա Տուրե, 77 (11մ), Մանուել Գարսիա, 90 – Դամիեն Դելենի, 89

«Սաութհեմփթոն» - «Աստոն Վիլա»՝ 2:1

Մայա Յոշիդա, 51, Գրացիանո Պելե, 77 – Սքոթ Սինքլեր, 90 (11մ)

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 1:0

Նատանյել Կլայն, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում