Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի անգլիացի Մարտին Մարեյը: Առաջիկա մրցակիցները հանդիպել են Գերմանիայի Հանովեր քաղաքում։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Հանովերի TUI մարզապալատում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում