01:40  ,  7 հոկտեմբերի, 2015

Նորայր Ավետիսյանը` Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Նորայր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Լիտվայի Կլայպեդա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:

77 կգ քաշայինների պայքարում Ավետիսյանը երկամարտում ցուցադրեց 315 կգ (140+175) արդյունք: Պոկում վարժությունում նա 5-րն էր, իսկ հրումում՝ երրորդը:

Դա Հայաստանի չորրորդ մեդալն էր Կլայպեդայում: Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալակիր էր դարձել մինչեւ 23 տարեկանների մրցաշարում, իսկ 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանը երրորդ տեղն էր գրավել մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի Մ-20 չեմպիոն էր դարձել հոկտեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English