09:44  ,  18 սեպտեմբերի, 2015

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լիբանանում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Վարանց Բզդիկյանը կարիերան կշարունակի Լիբանանի «Նեջմեհ» ակումբում, հաղորդում է թիմի ֆեյսբուքյան էջը:

26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս ֆրանսիական Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմում:

Վարանց Բզդիկյանը «Մարսելի» դպրոցի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում