11:43  ,  3 սեպտեմբերի, 2015

Այս ամռանն աշխարհի լավագույն գործակալն իրականացրել է 400 միլիոն եվրոյի գործարք

Պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մասնակցել է 400 միլիոն եվրոյի գործարքների, տեղեկացնում է A Bola-ն:

Այդ գործարքների թվում են՝ Անխել Դի Մարիայի («Մանչեսթեր Յունայթեդից»՝ ՊՍԺ), Նիկոլաս Օտամենդիի («Վալենսիայից»՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջեքսոն Մարտինեսի («Պորտուից»՝ «Աթլետիկո»), Արդա Թուրանի («Աթլետիկոյից»՝ «Բարսելոնա») եւ այլ տեղափոխություններ:

Հիշեցնենք, որ Ժորժե Մենդեշը նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն է: Վերջերս Պորտուգալիայի հավաքականի ավագը Հունաստանում գտնվող կղզի էր նվիրել իր գործակալին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում