10:48  ,  2 սեպտեմբերի, 2015

«Արսենալի» օրիգինալ տրանսֆերային քաղաքականությունը

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) հանդես եկող միակ ակումբն է, որը խաղադաշտի ֆուտբոլիստ ձեռք չի բերել այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանն Արսեն Վենգերի թիմն ունեցել էր միայն մեկ համալրում՝ գնելով Լոնդոնի «Չելսիի» չեխ դարպասպաահ Պետր Չեխին:

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբները ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար միասին ծախսել են ռեկորդային 897,7 միլիոն ֆունտ ստերլինգ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում