22:26  ,  8 օգոստոսի, 2015

«Սուոնսին» ճակատամարտ տվեց «Չելսիին» եւ միավորներ խլեց

Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում ոչ ոքի արդյունքով սկսեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը: Պրեմյեր լիգայի առաջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն ընդունեց Ուելսի «Սուոնսիին» եւ հանդիպեց խելահեղ դիմադրության: 23-րդ րոպեին հաշիվը բացեց «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը: 29-րդ րոպեին Այուն վերականգնեց հավասարությունը: Քիչ անց Վիլիանի հզոր հարվածից հետո Ֆերնանդեսը անդրադարձով գրավեց սեփական դարպասը:

«Չելսին» առջեւում էր 2:1 հաշվով, երբ 52-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացեց «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Օսկարի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչը: Գոմիսը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: 2:2 հաշիվը պահպանվեց մինչեւ հանդիպման ավարտը:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Չելսի» - «Սուոնսի»՝ 2:2

Օսկար, 23, Ֆեդերիկո Ֆերնանդես, 30, ինքնագոլ – Անդրե Այու, 29, Բաֆետիմբի Գոմիս, 55, 11մ

Հեռացում՝ Տիբու Կուրտուա («Չելսի», դարպասապահ), 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում