Լոնդոնի «Արսենալի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իտալական «Ռոմայում»: 25-ամյա խաղացողը հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է dailymail-ը:
Վոյցեխ Շչեսնին համարվում է «Արսենալի» հիմնական դարպասապահ, սակայն նրա կարգապահության հետ կապված խնդիրներն ու Պետեր Չեխի տեղափոխությունը «Արսենալ» հանգեցրին «Ռոմայի» հետ գործարքին:
Շչեսնին 2006-ից է «Արսենալի» ակումբային համակարգում: Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 պաշտոնական հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում