15:47  ,  29 հուլիսի, 2015

Պիմենով. Հովհաննիսյանն ու Պաշինինը նորություն բերեցին «Լոկոմոտիվ»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին խաղացող Ռուսլան Պիմենովը մեկնաբանել է Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Լոկոմոտիվի» 3։1 հաշվով հաղթանակը՝ նշելով Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանին, որն ընդգրկվել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում։

«Ես հավանեցի «Լոկոմոտիվի» խաղը։ Հետաքրքիր հանդիպում էր։ «Լոկոմոտիվը» ցուցադրեց կարգապահություն եւ իր ուժեղ որակների շնորհիվ հաղթանակ տարավ։ Թիմը ֆիզիկապես պատրաստ է։ Առայժմ ամեն ինչ ստացվում է։

Ես դրական եմ գնահատում «Լոկոմոտիվի» մարզչական շտաբի աշխատանքը։ Օլեգ Պաշինինն ու Սարգիս Հովհաննիսյանը նորություն են բերել, թիմին ավելացրել են այն, ինչը պակասում էր անցած մրցաշրջանում։ Տղաները կարողանում են դիմանալ, երբ չի ստացվում լավ խաղ ցուցադրել»,- Պիմենովի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն։

Երկրորդ տուրից հետո «Լոկոմոտիվը» «Զենիթի» եւ ԲԿՄԱ-ի հետ 6-ական միավորով բաժանում է առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում