17:20  ,  27 հուլիսի, 2015

Դմիտրի Ալենիչեւ. Յուրա Մովսիսյանն այս պահին Զե Լուիշից լավ է պատրաստ

Յուրա Մովսիսյանն այս պահին Զե Լուիշից ավելի լավ է պատրաստ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ արտագնա հաղթանակը։

«Զե Լուիշը վնասվածքից հետո նոր է ապաքինվել եւ լիարժեք պատրաստ չէ։ Նա դեռ պատրաստ է խաղալ 30-35 րոպե։ Յուրա Մովսիսյանին «Կրասնոդարի» դեմ մեկնարկային կազմում ընդգրկելը կապ չի ունեցել այն բանի հետ, որ նրա նախկին ակումբն է։ Պարզապես, այս պահին նա ավելի լավ է պատրաստ։ Նա իր գործը կատարեց։ Դուրս եկավ եւ գնդակ խփեց։ Թեեւ Մովսիսյանը եւս մեկ դրվագ ուներ, երբ Շիրոկովից ստացավ հրաշալի փոխանցում»,- Ալենիչեւի խոսքը մեջբերում է «Սպարտակի» կայքը։

Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբը «Կրասնոդարին» հաղթել է Մովսիսյանի գոլի շնորհիվ՝ 1։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում