16:39  ,  14 հուլիսի, 2015

Ռոման Բերեզովսկին՝ «Դինամոյի» մարզչական շտաբում

Մոսկվայի «Դինամոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելեւը Ռոման Բերեզովսկուն ընդգրկել է իր մարզչական շտաբում, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»:

40-ամյա Բերեզովսկին կաշխատի դինամոյականների դարպասապահների հետ: Մինչեւ այս Հայաստանի ազգային հավաքականի ավագը մարզում էր «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահներին:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկուն 2012-ին է վերադարձել «Դինամո», որի կազմում հանդես էր գալիս մինչեւ 2014/15թթ. մրցաշրջանի ավարտը: Անդրեյ Կոբելեւը վերջերս Ստանիսլավ Չերչեսովին է փոխարինել «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով