10:09  ,  8 հուլիսի, 2015

«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը համալրել է Բոսնիա եւ Հերցեգովինայի փոխչեմպիոնի կազմը

Երեւանի «Ալաշկերտի» նախկին պաշտպան Դուշան Մլադենովիչը տեղափոխվել է Բոսնիա եւ Հերցեգովինայի փոխչեմպիոն «Ժելեզնիչար»:

Բոսնիական ակումբի կայքը հայտնում է, որ սերբ ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ 24-ամյա Մլադենովիչը 2014-ի հոկտեմբերին էր տեղափոխվել «Ալաշկերտ», որի կազմում անցկացրած 40 խաղերում խփել է մեկ գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում