23:48  ,  6 հուլիսի, 2015

Պաշտոնական. «Բարսելոնան» կավարտի Արդա Թուրանի տրանսֆերի գործարքը

«Բարսելոնան» հայտարարել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերի համաձայնության մասին: Գործարքը կավարտվի հուլիսի 20-ին: Երկու ակումբների պայմանագրում հուլիսի 20-ին ավարտելու կետը կապված է հուլիսի 18-ին կայանալիք «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների հետ: Նոր նախագահը Թուրանին պահել չցանկանալու դեպքում, հնարավորություն կունենա վերադարձնել նրա տրանսֆերը, սակայն մոտ 4 միլիոն եվրոյի կորուստով:

Թուրանի տրանսֆերի արժեքը կազմել է 34 միլիոն եվրո: Եվս 7 միլիոն եվրո «Աթլետիկոն» հետագայում կստանա բոնուսների տեսքով: Թուրանի տրանսֆերի վերավաճառքից մադրիդյան ակումբը կստանա եւս 10 տոկոս: Մինչեւ 2016թ. հունվարի 1-ը ֆուտբոլիստը հնարավորություն չի ունենալ խաղալ «Բարսելոնայի» գլխավոր թիմում:

Թուրանն «Աթլետիկո» է տեղափոխվել 2011-ին Ստամբուլի «Գալաթասարայից»: նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում