12:40  ,  6 հուլիսի, 2015

Դիեգո Ֆորլանը վերադարձավ հայրենիք

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոնտեվիդեոյի «Պոնյարոլ», գրում է Marca-ն:

Ուրուգվայական ակումբում 36-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 10 համարի մարզաշապիկը: Ֆորլանը նաեւ մտածում էր 4 համարը վերցնելու մասին, քանի որ այդ մարզաշապիկով «Պոնյարոլում» խաղացել է նրա հայրը:

Դիեգո Ֆորլանը 2014-ից խաղում էր ճապոնական «Սերեսո Օսակա» ակումբում: Նա «Պենյարոլում» հանդես եկել էր նաեւ 1991-1994-ը, երբ խաղում էր երիտասարդական լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում