«Բարսելոնան» համաձայնության է հասել Բրազիլիայի «Ֆլումինենսե» ակումբի եւ կիսապաշտպան Ժերսոնի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբը կհամալրի 2016 թվականին եւ կկնքի հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է Sport.es-ը: Տրանսֆերի արժեքը կկազմի 15-18 միլիոն եվրո: «Բարսելոնան» բրազիլական ակումբին արդեն վճարել է այդ գումարից 3,2 միլիոն եվրո:
Բրազիլական ֆուտբոլի 18-ամյա ծագող աստղին գնելու ցանկություն ուներ նաեւ Թուրինի «Յուվենտուսը», որը Ժերսոնի համար առաջարկել էր 16 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում