14:44  ,  3 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. Դավիթ Արշակյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Լիտվայի «Տրակայը» տանը 3։0 հաշվով հաղթել է Ֆարերյան կղզիների «Տորսհավնին»։

Երեք գոլերից մեկը 61-րդ րոպեին խփել է դաշտի տերերի հայ հարձակվող Դավիթ Արշակյանը։

Երեւանի «Միկայի» 20-ամյա նախկին խաղացողը Լիտվայի ընթացիկ առաջնությունում արդեն խփել է 11 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով