13:36  ,  2 հուլիսի, 2015

«Բարսելոնայի» պաշտպանը ժամանել է Միլան (ֆոտո)

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարտին Մոնտոյան ժամանել է Միլան, որտեղ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ: Օդանավակայանում 24-ամյա ֆուտբոլիստին դիմավորել է «Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրը, փոխանցում է ակումբի կայքը:

Իսպանացին արդեն անցել է բուժզննում եւ շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ:

Մարտին Մոնտոյան 2011-ից էր խաղում «Բարսելոնայի» գլխավոր թիմում, սակայն չկարողացավ ամրապնդվել կատալոնացիների մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում