23:57  ,  29 հունիսի, 2015

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Չինաստանում (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել է «Գուանչժոու Էվերգրանդ», հաղորդում է չինական ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 14 միլիոն եվրո է: Ֆուտբոլիստը կնքել է չորս տարվա պայմանագիր եւ կստանա շաբաթական 90 հազար ֆունտ ստերլինգ: Անգլիայում Պաուլինյոյի աշխատավարձը շաբաթական 55 հազար ֆունտ ստերլինգ էր:

«Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչը Լուիս Ֆելիպե Սկոլարին է, որի գլխավորությամբ Պաուլինյոն հանդես է եկել Բրազիլիայի հավաքականում:

Անգլիայի անցած առաջնությունում Պաուլինյոն անցկացրել է 15 հանդիպում, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում