16:23  ,  27 հունիսի, 2015

Մեսիի տոտալ վերահսկողությունը

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Արգենտինա - Կոլումբիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Լիոնել Մեսին աչքի է ընկել գնդակի բացարձակ վերահսկողության եւ սուպերդրիբլինգի դրվագներով: Սակայն Կոլումբիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինայի սխրանքների շնորհիվ հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածներով Արգենտինայի հավաքականը հաղթել է 5:4 հաշվով եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ սպասում է Բրազիլիա - Պարագվայ զույգի հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս