14:06  ,  27 հունիսի, 2015

Օսպինայի անհավանական սեյվը. Մեսիի մահանալու ցանկությունը

Երբ տեսա Օսպինային խոտածածկին, չէի հավատում, որ նա կփրկի դրությունը, ասել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին՝ մեկնաբանելով Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կոլումբիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինայի անհավանական սեյվը: 

«Երբ նա ցատկեց եւ հետ մղեց գնդակը, մահանալու ցանկություն ունեի»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինա - Կոլումբիայի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով: Արգենտինացիները հաղթել են հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 5:4:

Կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Բրազիլիա - Պարագվայ զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում