10:14  ,  27 հունիսի, 2015

Սամուել Էտո՝Օ-ն կարիերան կշարունակի Թուրքիայում

Իտալական «Սամպդորիայի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն առաջիկայում կդառնա Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Անթալիասպորի» խաղացող, հաղորդում sport.sky.it-ը: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել եւ պատրաստ է երեք տարվա պայմանագիր կնքել թուրքական ակումբի հետ:

«Բարսելոնայի», «Ինտերի», «Չելսիի», «Անժիի» նախկին ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Սամպդորիայում»՝ Իտալիայի առաջնության 18 խաղում խփելով 2 գոլ, կատարելով 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English