18:42  ,  19 հունիսի, 2015

«Սպարտակի» տրանսֆերային բյուջեն 20 միլիոն եվրո է

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նիստում որոշվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 20 միլիոն եվրո, հաղորդում է izvestia-ն։ Թիմը ցանկանում է  յուրաքանչյուր դիրքում ունենալ մեկ համալրում։ «Սպարտակն» արդեն 6 միլիոն եվրո է վճարել Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխված բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովի համար։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Ալենիչեւը։ Մարզչական շտաբում են նաեւ Եգոր Տիտովը, Դմիտրի Անանկոն եւ Օլեգ Սամատովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում