13:22  ,  24 մայիսի, 2015

Սուարեսը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի Գավաթի եզրափակիչներին

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կկարողանա մասնակցել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ու Բիլբաոյի «Աթլետիկի» հետ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղին: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Ազդրի վնասվածքի պատճառով Ուրուգվայի հավաքականի առաջատարը բաց էր թողնել «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը:

«Սուարեսը պատրաստ չէր 100 տոկոսով, եւ մենք չցանկացանք ռիսկի դիմել: Նա պատրաստ կլինի եզրափակիչներին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսին» «Բարսելոնան» հանդիպելու է հունիսի 6-ին, իսկ «Աթլետիկի» դեմ խաղալու է մայիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում