21:16  ,  22 մայիսի, 2015

ՊՍԺ-ն պատրաստ է 125 միլիոն եվրո վճարել Ռոնալդուի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի արաբ նախագահ Նասեր Ալ Խելաիֆին պատրաստ է 125 միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար, գրում է Marca-ն:

Փարիզյան ակումբի նպատակը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում, եւ դրա իրագործման համար փնտրում է ուժեղացման արագ միջոցներ:

Իսպանական մամուլը հաղորդել էր, որ Ռոնալդուն հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ եւ դժգոհություն հայտնել ակումբի զարգացման մարտավարության վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում