20:46  ,  20 մայիսի, 2015

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 3։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում Երեւանի «Փյունիկն» ընդունեց «Գանձասար Կապանին»։ Ռազմիկ Հակոբյանի գոլին հյուրերը պատասխանեցին Հայրապետ Ավագյանի դիպուկ հարվածով, սակայն չեմպիոնները վերջնամասում եւս երկու գնդակ խփեցին եւ հասան վստահ հաղթանակի։

Հայաստանի նորընծա չեմպիոնն առավելության հասավ 3։1 հաշվով՝ միավորների քանակը հասցնելով 57-ի։ Երկրորդ տեղում ընթացող «Ուլիսն» ունի 47 միավոր։ «Գանձասարը» 29 միավորով 6-րդ տեղում է։

Բարձրագույն խումբ, 16-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 3։1

Ռազմիկ Հակոբյան, 4, Զավեն Բադոյան, 64, Նարեկ Ասլանյան, 70 – Հայրապետ Ավագյան, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում