23:33  ,  5 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:1 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Թուրինում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով: Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գոլին Արքայական ակումբը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի դիպուկ հարվածով: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղակես) 

Ալվարո Մորատա, 9 - Կրիշտիանու Ռոնալդու, 27

 «Յուվենտուս». Ջանլուիջի Բուֆոն, Ստեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Պատրիս Էվրա, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Ստեֆանո Ստուրարո, Արտուրո Վիդալ, Ալվարո Մորատա, Կարլոս Տեւես

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Ռաֆայել Վարան, Մարսելո, Սերխիո Ռամոս, Տոնի Կրոս, Իսկո, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում